Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսը մեծ աղմուկ է բարձրացրել ճանապարհային խցանումների վերաբերյալ, որոնք ամերիկացի քաղաքական գործիչների այցելությունների հետևանք են: Վերջին միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա մայիսին, երբ կայացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Լոնդոն: Քաղաքապետն ասել է, որ դրանից հետո իրենք տուգանել են ԱՄՆ առաջնորդին 200 դոլարով, քանի որ Օբաման խցանման պատճառ էր դարձել: Այս մասին հաղորդում է The London Evening Standard-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանատնից դուրս գալիս նախագահի լիմուզինը չէր կարողացել դուրս գալ դարպասներից, քանի որ երկար մեքենայի տակի մասը կպել էր դարպասների շեմին և մեքենան կանգ էր առել: Դրանից հետո դեռ երկար ժամանակ ամերիկացիները փորձել են վերանորոգել մեքենան, ինչի հետևանքով մեծ խցանումներ են առաջացրել:








































