Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ոստիկանոթյան իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանի հետ: Ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը առաջին հերթին ենթադրում է կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, այսինքն տարանջատվում է ոստիկանության մեջ քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական ծառայություններից:











































