Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Եկել է ժամանակը, որ Ռումինիան բանաձև ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ. պատգամավորներ

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանին ներկայացրել են քաղաքական հայտարարություն: Հայտարարության մեջ հայազգի պատգամավորները նշել են, որ մեծ ողբերգությունները պատկանում են ոչ միայն նրանց, ովքեր տուժել են դրանցից, այլև համայն մարդկությանը: Հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը մարդկության նման սարսափելի վերքերից մեկն է:

«1915թ. գարնանից սկսած, ընդամենը մի քանի ամսում, բազմահազարամյա քաղաքակրթությունն, որը տեղակայված էր իր պատմական բնօրրանում, ոչնչացվեց: Մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը պատմական Հայաստանում ապրող երեք միլիոն հայերից սպանվեց մեկուկես միլիոն մարդ, իսկ մնացածներն ապաստան գտան աքսորում կամ փոխեցին իրենց ինքնությունը:

Հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչումը ոչ միայն բարոյական, այլև միջազգային հասարակական կարծիքի հստակեցման հարց է: Եթե այդ ճանաչումը կատարվեր Առաջին աշխարհամարտի ավարտին, ապա դրան հաջորդած ողբերգությունները՝ սկսած Օսմանյան կայսրությունում հունական համայնքների դեմ իրականացված կոտորածներից և հրեա ժողովրդի Հոլոքոստից մինչև հանցագործությունները նախկին Հարավսլավիայում և առավել վերջերս՝ ցեղասպանություններն Աֆրիկայում, գուցե, և տեղի չունենային»,-նշել են նրանք:

Պատգամավորները հիշեցրել են, որ վերջին տասնամյակների ընթացքում մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են բանաձևեր, որոնցում Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որակել են որպես ցեղասպանություն: «Եվրամիության այն պետությունների շարքում, որոնց օրենսդիր մարմիններն ընդունել են նման բանաձևեր, մենք հիշատակում ենք Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Հունաստանը, Սլովակիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան, Բելգիան, Կիպրոսը, Լիտվան և Լյուքսեմբուրգը: Նրանց են միացել աշխարհի շատ այլ երկրներ՝ Կանադան, Արգենտինան, Ուրուգվայը, Բոլիվիան, Վենեսուելան, Պարագվայը, Չիլին, Բրազիլիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Սուրբ Աթոռը: Հատկանշական է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի քայլը 2019 թ. վերջին, երբ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ, և Սենատը միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր: Դրանց գումարվել են բանաձևերն ընդունված այնպիսի միջազգային հարթակներում, ինչպիսիք են Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և այլն:

Ռումինիայում, հասարակության կարծիքի մասով, առկա է կարևոր աջակցություն հայերի դեմ ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին:

Մենք՝ սույն հայտարարությունը ստորագրողներս, կարծում ենք, որ եկել է ժամանակը, որ Ռումինիայի Խորհրդարանն իր հերթին բանաձև ընդունի այս ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և հույս ենք հայտնում, որ մեծ թվով սենատորներ և պատգամավորներ կմիանան մեր մոտեցմանը»,-ընդգծել են Վարուժան Ոսկանյանը և Վարուժան Փամբուկչյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում