Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից և գրել. «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայոց ցեղասպանության հիշատակի օրը`ապրիլի 24-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ծաղկեպսակը դրված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց: Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրն է նաև»,-գրել է դեսպանը:
https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/676732239749811











































