Wednesday, 17 06 2026
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին

Ոստիկանության բարեփոխումների փաթեթը «փայլուն ծրագիր է»․ պետք է մեր պորտալարը վերջնականապես կտրել սովետական միլիցիայից

Կառավարությունը երեկ հաստատեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը։
Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման և օրենսդրական փոփոխությունների արդյունքում կստեղծվի ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն, կստեղծվի Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն, կվերանայվի նախաքննության արդյունավետությունը, հասարակական կարգի պահպանության համատեքստում կապահովվի ոստիկանության զորքերի կարողությունների զարգացումը, կներդրվեն տակտիկական արդյունավետ լուծումներ, աշխատանքներ կիրականացվեն բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման ուղղություններով։ Կվերաիմաստավորվի համայնքային ոստիկանությունը, լրջորեն կվերանայվեն ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերը։ Դրա համար նախատեսված է Ոստիկանության կրթահամալիրի կրթական, վերապատրաստման ու պատրաստման ծրագրերի վերանայում, ինչպես նաև միջավայրի բարեփոխում։ Նախանշվել են նաև ոստիկանության ծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդմանն ուղղված կոնկրետ քայլեր։ Ըստ նախարարի՝ քայլեր կձեռնարկվեն նաև թափանցիկության և հանրային հաշվետվողականության աճի, միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ։

Ռազմավարությամբ նշված գործողությունները նախատեսված են իրականացնել 3 տարվա ընթացքում, որի համար պահանջվում է 16 միլիարդ 326 միլիոն դրամ, դրանից 12 միլիարդը կհատկացվի Պարեկային ծառայության օպերատիվ կենտրոնի ստեղծմանը: 16 միլիարդից 12 միլիարդը կհատկացվի պետական բյուջեից, մնացած մասը կհատկացնեն միջազգային կազմակերպությունները:

Վարչապետը նշեց, որ խնդիր են դրել արդեն 2021-ին ունենալ նոր Պարեկային ծառայություն, որը նշանակում է, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը փոփոխվելու է՝ ոչ միայն ձևով, այլև բովանդակությամբ։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ներկայումս փաստաբան Հովհաննես Քոչարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների այս փաթեթին, այն որակեց որպես «փայլուն ծրագիր», որը 80-90 տոկոսով այն ծրագիրն է, որը մշակել էր ոստիկանությունը իր ղեկավարմամբ աշխատանքային խմբի շրջանակներում։ Եվ հիմա շատ լավ է, որ արդարադատության նախարարությունը այն զարգացրել է, բովանդակություն է տվել և ոչ թե «ենթարկել ռևիզիայի»։ «Իրոք ունենք շատ լավ փաստաթուղթ մի ամբողջ ոլորտի բարեփոխման համար, և այն լիարժեք կյանքի կոչվելու պարագայում Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում կունենա լավագույն ոստիկանությունը և իրավական անվտանգության լավագույն համակարգը»,- ասաց Քոչարյանը։

Ամեն դեպքում, նախկին փոխոստիկանապետի համար հայեցակարգում մի քանի անհասկանալի հարցեր կան։ Մասնավորապես, ոստիկանության նախաքննական գործառույթների ծավալը։ Հայեցակարգում նշվում է, որ ոստիկանության նախաքննական գործառույթներ են տրվելու, բայց չի հստակեցվում՝ ոստիկանությունը, դառնալով նախաքննական մարմին, ո՞ր գործերով է զբաղվելու՝ բոլոր գործերով անհետաձգելի քննչական գործողություններ է իրականացնելո՞ւ, թե՞ միայն ոչ մեծ, միջին ծանրության գործերով։ «Այս հարցը մնում է առկախ, որը, սակայն, անպայման իր լուծումը պետք է ստանա»,- ասաց Քոչարյանը։

Բացի դրանից, մեր զրուցակցի խոսքերով՝ պարզ չէ, թե ներքին գործերի նախարար-ոստիկանապետ հարաբերությունները ինչպես են լինելու։ Եթե ներքին գործերի նախարարը ազատ լինի ոստիկանապետի ներկայացումից և ազատումից անկաշկանդորեն, ապա, Քոչարյանի խոսքերով, ձեռնարկված ռեֆորմները արդյունք չեն տալու։ Բայց եթե հայեցակարգում հիմա չկա, ապա հետագայում պետք է հստակ ֆիքսվի, որ ոստիկանապետի պաշտոնը ճանաչվում է որպես ինքնավար պաշտոն։ Տվյալ պաշտոնատար անձը նշանակվի որոշակի ժամկետով և ազատ հայեցողությամբ չկարողանա պաշտոնավարել, եթե չլինեն օրենքով սահմանված առանձին դեպքեր՝ հանցագործություն է կատարվել, անգործունակ է ճանաչվել, դիմում է ներկայացրել։ «Մնացած դեպքերում քաղաքական կախվածության գործոնը մեզ չի հաջողվելու վերացնել։ Ոստիկանապետը պետք է ունենա հարաբերական ինքնավարություն, ազատ գործելու հնարավորություն։ Հակառակ պարագայում, ոչինչ չի փոխվելու, կրկին հնչեցնելու են նույն մեղադրանքները ոստիկանության քաղաքականացվածության վերաբերյալ՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Եթե իմ նշած խնդիրը չլուծվի, իշխանությունը մշտապես լինելու է այդ մեղադրանքների տարափի տակ»,- նշեց Քոչարյանը։

Նախկին փոխոստիկանապետի խոսքերով՝ հաջորդ չհստակեցված հարցը վերաբերում է ոստիկանության զորքերին, զորքերի ապառազմականացմանը, բայց հայեցակարգում հստակ նշված չէ, որ ոստիկանության զորքերը արտաքին պաշտպանական ֆունկցիա չեն իրականացնելու և բացառապես զբաղվելու են ներքին իրավակարգի խնդիրներով։ «Պետք է ամրագրվի, որ սահմանների պաշտպանությունը այլևս չի լինելու ոստիկանության զորքերի հիմնական խնդիրներից մեկը։ Ապառազմականացումից հետո այդ ֆունկցիան պետք է ամբողջությամբ փոխանցվի պաշտպանության նախարարությանը։ Իսկ եթե ՊՆ-ն ունի մարդկային ռեսուրսների խնդիր, ապա պետք է ոստիկանության զորքերի որոշակի հատված տեղափոխվի ՊՆ ենթակայության տակ։ Կրկնում եմ, ոստիկանության զորքերի խնդիրը պետք է լինի բացառապես ներքին իրավակարգի ապահովումը»,-ընդգծեց Քոչարյանը։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ չի կարելի գնալ նման լայնածավալ բովանդակային ռեֆորմի՝ առանց «Ոստիկանության մասին» նոր օրենքի, բայց հիմա այդ գաղափարը չկա։ Իսկ կոսմետիկ փոփոխություններով ռեֆորմի տրամաբանական, ամբողջական ընթացք ունենալ հնարավոր չէ։ «Մենք պետք է ունենանք ժամանակակից ոստիկանության մասին օրենք։ Մոտավորապես այնպիսի օրենք, որը ունեն արևմտյան երկրների ոստիկանությունները։ Այս օրենքի մշակումը պետք է լիներ ոստիկանական բարեփոխումների անկյունաքարը»,- նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից նշված ժամկետներին՝ հատկապես Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոն ստեղծելու վերաբերյալ, Քոչարյանի խոսքերով՝ իրատեսական չեն։ Եվ խնդիրը բնավ քաղաքական կամքի մեջ չէ, այլ կազմակերպական, տեխնիկական աշխատանքներում։ Իսկ այդ աշխատանքներն էլ բավական ծախսատար են։ Նախ՝ պետք է գնվեն տեխնիկական միջոցները, բերվեն, հարմարեցվեն, ապա անձնակազմը պետք է ուսուցանվի, վերապատրաստվի, որը ժամանակ է պահանջում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ուրախ է, որ ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը առաջ է գնում։ Բայց, նրա խոսքերով, կարևորը ոչ թե բարեփոխումներ իրականացնելու ցանկությունն է կամ ընթացքը, այլ վերջնաարդյունքը։ «Տարիներ շարունակ այս համակարգում փոփոխությունների տարատեսակ ծրագրեր են առաջ քաշվել, բայց արդյունքում մենք մեր ցանկացած ոստիկանությունը չենք տեսել։ Չեմ ցանկանում վատատես լինել։ Հուսանք՝ այս անգամ կհաջողեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Իրավապաշտպան դրական է գնահատում նաև այն փոփոխությունը, որով ոստիկանությունը վերածվում է նախարարության։ «Սա շատ կարևոր է։ Կարևոր է նաև, որ ապագա նախարարության նախարարը չլինի ոստիկանական համակարգից։ Նույնը վերաբերվում է ԱԱԾ-ին»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դրական է նաև Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն ստեղծելու ցանկությունը։ Էլ ավելի կարևոր է համայնքային ոստիկանության դերի ու նշանակության բարձրացումը, բայց Հարությունյանի համար հասկանալի չէ և այսօր էլ շարունակում է անհասկանալի մնալ «ոստիկանության զորքեր» հասկացողությունը։ «1990-ականների առաջին տարիներին, երբ մենք դեռ բանակ չունեինք կամ այն նոր-նոր էր կազմավորվում՝ ոստիկանության կազմում բանակ ունենալը արդարացված էր և անհրաժեշտություն էր։ Իսկ բանակի կազմավորումից հետո ոստիկանությունում նման կառույցի գոյությունը անհասկանալի է»,- ասաց նա։

Իրավապաշտպանը չափազանց կարևորում է ոստիկանության կադրերի պատրաստման և ոստիկանության ծառայողի բարեվարքության խնդիրները։ «Ապագա ոստիկանի կրթության ու դաստիարակության արդյունքում մենք պետք է կարողանանք մեր պորտալարը վերջնականապես կտրել սովետական միլիցիայից, ունենալ ժամանակի պահանջներին բավարարող ոստիկանություն, որը կզբաղվի հասարակական կարգի պահպանմամբ, հանցավորության դեմ պայքարով, դուրս կլինի քաղաքական խնդիրներից, կծառայի օրենքին, կլինի քաղաքացու աջակիցն ու օգնականը։ Կլինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի»,- եզրափակեց Վարդան Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում