Ապրիլի 23-ին լրացավ երկրորդ տարին, ինչ ժողովուրդը ցնծությամբ, դրոշներով դուրս եկավ փողոց և հրաժեշտ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որն իր տասնամյա պաշտոնավարումից հետո պատրաստվում էր կրկին մնալ իշխանության, այս անգամ արդեն ՀՀ վարչապետի պաշտոնում։ Հայաստանը Թավշյա հեղափոխությունից երկու տարի անց: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ:











































