«Արցախբանկ» ՓԲԸ-ն ընդլայնում է հեռահար սպասարկման հնարավորությունները՝ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկելով Բանկի կողմից մատուցվող ծառայությունների գծով վճարումներն իրականացնել «ՄոբիԴրամ» ՓԲ ընկերության վճարային տերմինալների միջոցով:
MobiDram տերմինալների միջոցով հաճախորդները կարող են առանց Բանկ այցելերու՝ 24/7 ռեժիմով արագ և ապահով իրականացնել.
- դրամային և արտարժութային (USD, EUR, RUR) բանկային հաշիվների համալրումներ (մուտքագրվում է բանկային հաշվի համարը),
- դրամային և արտարժութային (USD, EUR) քարտային հաշիվների համալրումներ (մուտքագրվում է քարտի համարը),
- կուտակային ավանդի համալրումներ (մուտքագրվում է պայմանագրի կոդը),
- վարկի մարումներ (մուտքագրվում է վարկային կոդը):
MobiDram վճարային տերմինալների միջոցով իրականացվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ https://mobidram.mts.am/OTCServices/terminals հղումով:
MobiDram տերմինալները տեղակայված են ինչպես ՀՀ ողջ տարածքում, այնպես էլ ԱՀ-ում:
Հոգ տանելով մեր քաղաքացիների առողջության մասին՝ Արցախբանկը կոչ է անում բոլորին առավելագույնս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից:
Մարքեթինգի և ՀԿ բաժին







































