Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հայաստանն ու Թուրքիան «քողարկված» իրագործում են ցյուրիխյան արձանագրությունները

Թուրքական Hürriyet Daily News and Economic Review թերթում հրապարակվել է Ֆուլյա Օզերքանի «Հայաստանի հետ վստահության քայլեր են ծրագրված» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքիան պլանավորում է ներկայացնել նոր միջոցների փաթեթ, որը միտված է հարևան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վստահության ամրագրմանը։ Հայաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թուրքիան իրականանցնելու է «փոքր, խորհրդանշական քայլեր, որոնք դուրս են գալիս եկեղեցիների վերանորոգման շրջանակներից»։

Թուրքական կողմն այդպիսով ցանկանում է դրական ազդանշան ուղարկել Հայաստանին։ Այդպիսի միջոցների մեկն էլ ենթադրում է Երևանում բացել Turkish Airlines (THY, Թուրքական ավիաուղիներ) ազգային փոխադրողի գրասենյակ։

Աղբյուրներից մեկը նշել է. «Դա դեռ վերջնական որոշում չէ, սակայն այն լուրջ ուշադրության է արժանացել»։ Դրա իմաստը կայանում է նրանում, որ հայերին ու Հայկական սփյուռքի ներկայացուցիչներին օգնի ավելի շատ բան իմանալու Ստամբուլի ու ժամանակակից Թուրքիայի մասին՝ Երևանից THY-ի միջոցով շրջելով նորաբաց Լոս Անջելես-Ստամբուլ ուղիղ չվերթներով։ Աղբյուրները նշում են, որ հնարավոր է դա օգնի նաև նոր շուկաների բացմանը, քանի որ իրանցիները թռչելու են Երևան, ապա՝ Ստամբուլ։
Turkish Airlines ընկերությունը Թուրքիայի արտաքին քաղաքականությունում ունի նաև խորհրդանշական նշանակություն։

Աղբյուրը հայտնում է, որ երկրորդ պլանը ենթադրում է նոր չարտերային չվերթներ բացել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանի ու Երևանի միջև, ինչը պահանջում է Հայաստանի մայրաքաղաքի օդանավակայանի արդիականացումը։ Երկու պլաններն էլ իրագործվելու են մոտ ժամանակներս։

Կա գաղափար՝ Թուրքիայի կրթության նախարարության աշխատակիցները տարածաշրջանային տուրի շրջանակներում, Վրաստանի կրթության նախարարին այցելելուց բացի, կարող են այցելել նաև Հայաստան։

Աղբյուրներից մեկը նշում է. «Մենք ոչինչ չենք տեսնի մինչև 2013 կամ 2014 թվականը, քանի որ թուրքական կառավարությանը, կարծես թե, ժամանակ է անհրաժեշտ՝ տարածաշրջանային այլ խնդիրներ լուծելու համար, նախքան հայկական հարցին վերադառնալը»։

Թուրքիան ներկայումս արտաքին քաղաքական դաշտում բախվում է բազմաթիվ այժմեական խնդիրների, որոնց թվում են մոտ 10,000 սիրիացի փախստականների խնդիրը, Լիբիայի ճգնաժամը, Իսրայելի հետ խնդրահարույց հարաբերությունները, Կիպրոսի փակուղին ու քրդական հարցը։ Այս բոլոր խնդիրներն ավելի առաջնահերթ են, քան՝ հայկական հարցը։

Չնայած այդ բոլոր մարտահրավերներին՝ թուրքական կողմը նախորդ շաբաթ ցույց տվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում իր պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը կդնի այդ գործընթացի հիմքը։

Աղբյուրներից մեկը հայտնում է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ամերիկացիները՝ որպես երրորդ երկիր, նույնպես ցանկանում են խաղալ ավելի անմիջական դեր»՝ ընդգծելով, որ Շվեյցարիայի միջնորդությունը նույնպես շարունակվում է։

Թուրքիան ու Հայաստանը 2009 թվականին ստորագրեցին հարաբերությունների կարգավորման ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ պահից ի վեր՝ բանակցությունները մի շարք պատճառներով փակուղի մտան, սակայն համաձայն պլանների՝ երկու կողմն էլ իրագործում են արձանագրությունների գաղափարները՝ առանց դրանք երկու երկրների խորհրդարաններում ընդգրկելու։

Աղբյուրներից մեկը նշում է. «Գաղափարը կայանում է ոչ թե սահմանների բացման, այլ՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև սահմանների հատման բաց լինելու մեջ։ Դա երրորդ կողմի միջնորդության առարկան է՝ գաղտնի դիվանագիտություն։ Տվյալ պահին հայկական կողմը երկու ուղերձ է հղել Թուրքիային. ա) «Մենք սպասում ենք Թուրքիայի քայլերին», բ) «Հայկական համբերությունը չի կարող հավերժ տևել»։ Հենց այդ տեսանկյունից էլ վստահության ձևավորումն ունի այդպիսի կարևորություն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում