Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Բանակցային գործընթացի բոլոր փուլերում Արցախի մասնակցությունը պարտադիր է. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ նշելով, որ ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝  Լիսաբոնյան, Քի-Վեսթյան,  Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, Արցախի համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին  հայտարարությունը, թե  սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, Ստեփանակերտին նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում։

Այս մասին Աշոտ Ղուլյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառման մեջ։

«Դատելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած պատասխաններից՝ կարելի է ենթադրել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում համառ ջանքեր են գործադրվում հերթական փակուղային՝ փուլային տարբերակի վերակենդանացման ուղղությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը, որը հիմնախնդրին ծանոթ է խորքից, կարող էր իրադարձություններին ավելի ամբողջական մեկնաբանություն տալ։ Իրոք, ՄԱԿ-ի ԱԽ հիշատակված բոլոր չորս բանաձևերն ընդունվել են 1993 թվականին՝ պատերազմի ժամանակ։ Այդ բանաձևերում, որպես առաջնահերթ և կարևորագույն պայման, պահանջվում էր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, հաղորդակցության ապաշրջափակում և անցում բանակցությունների։ Արդյո՞ք հակամարտության մյուս կողմը՝ Բաքուն, կատարել է բանաձևերի գլխավոր պայմանը։ Եթե կատարեր, պատերազմը չէր շարունակի մինչև 1994 թվականի մայիս, երբ ադրբեջանական կողմը ստիպված եղավ ստորագրել «Հրադադարի մասին»  Երևան-Բաքու-Ստեփանակերտ եռակողմ համաձայնագիրը, իսկ 1995 թվականի փետրվարին՝ «Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը։

Պետք է ընդգծել, որ նշված երկու համաձայնագրերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ ընթացքում ստորագրված եզակի փաստաթղթերն են, որոնք, մեկ անգամ ևս շեշտենք, ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։

Դրանցից հետո կարգավորմանն ուղղված բազմաթիվ տարբերակներ են քննարկվել, որոնք մերժվել են եղել կա՛մ Բաքվի, կա՛մ էլ Ստեփանակերտի կողմից և մնացել են թղթի վրա։ Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից մերժված կարգավորման նախագիծը (1997թ. հոկտեմբեր) հետագայում ստացել է փուլային տարբերակ անունը: Եթե նույնիսկ փորձենք հասկանալ համանախագահների հետևողական ջանքերը կարգավորման նոր ուղիներ որոնելու գործում, ապա մնում է ափսոսալ,  որ այդ փնտրտուքների արդյունքում նրանք հասել են 23 տարի առաջ մերժված հայեցակարգին։

Ինչպիսի առաջարկներ էլ մշակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից և ինչ անուն էլ դրանք կրեն՝  Լիսաբոնյան, Քի-Վեսթյան,  Մադրիդյան, Կազանյան, թե մեկ այլ տեղանվամբ, մեզ համար անընդունելի են լինելու բոլոր այն տարբերակները, որոնք մշակվելու և քննարկվելու են առանց հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության մասնակցության: Իսկ վերջին այս հայտարարությունը, թե  սեղանին փուլային տարբերակով կարգավորման պլանն է, մեզ նորից է համոզում Արցախի մասնակցության պարտադիր լինելու մեջ, ընդ որում՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերում»,- գրել է Արցախի ԱԺ նախագահը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում