ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում տեղադրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին ուղղված հրահանգ: Այժմ նրանք պետք է ոչնչացնեն իրանական ռազմանավերը, եթե վերջիններս հետապնդեն ամերիկյան նավերին:
Դրանից առաջ Իրանը հայտարարել էր Պարսից ծոցում ԱՄՆ-ի ցանկացած շարժին պատասխանելու պատրաստակամության մասին: Այդ կերպ են նրանք արձագանքել Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպին, երբ մոտեցել են ամերիկյան և իրանական ռազմանավերը: