Thursday, 18 06 2026
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում

Սանահինի վիճակը մեր բոլորի խայտառակությունն է. Աշոտ Պողոսյան

Ֆեյսբուքյան «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները գրեթե 2 շաբաթ է, ինչ բարձրաձայնում էին Սանահին վանական համալիրի անմխիթար վիճակի մասին: Մոտ մեկշաբաթյա լռությունից հետո երեկ մշակույթի նախարարությունը վերջապես արձագանքեց և հայտարարեց մոտ ապագայում համալիրի վերանորոգման մասին:

Սանահին վանական համալիրի պարագայում ֆեյսբուքյան շարժումը նշանակալից արդյունքի հանգեցրեց՝ ընդհուպ մինչև նրան, որ եկեղեցական համալիրի վերանորոգման համար որոշվեց տրամադրել 90 միլիոն դրամ։ Այս առնչությամբ «Առաջին լրատվականը» զրուցեց «Չենք լռելու» նախաձեռնության հիմնադիր, խմբի անդամ Աշոտ Պողոսյանի հետ, ով հայտնեց, որ սոցցանցում խումբ ստեղծելու գաղափարը ծագեց որպես զբոսաշրջիկ Սանահին այցելելուց հետո։

«Որոշեցինք խումբ ստեղծել ու աղմուկ բարձրացնել։ Ու ստացվեց»,- ասաց նախաձեռնության հիմնադիրը՝ խմբի հաջողությունը պայմանավորելով այն հանգամանքով, որ տվյալ դեպքում գործ ունենք համաշխարհային նշանակության մշակութային կոթողի հետ։

«Մյուս դեպքերում գուցե թեման այնքան զորեղ չէր։ Սանահինի վիճակը մեր բոլորիս խայտառակությունն է։ Հուսով եմ, որ ճարտարապետական բոլորն նորմերը կպահպանվեն։ Հույս է ներշնչում այն հանգամանքը, Սանահինը նորոգելու են գերմանացի մասնագետներ»,- ասաց Ա.Պողոսյանը՝ նշելով, որ կան միջնադարյան ճարտարապետության այլ կոթողներ ևս, որոնք գտնվում են «խայտառակ, աղետալի վիճակում»։

«Ցավոք , ո՛չ պետության, ո՛չ այլ կազմակերպությունների կողմից քայլեր չեն ձեռնարկվում դրանք նորոգելու ուղղությամբ»,- հավելեց նա։

Նշենք, որ Սանահինը 1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառվել է համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում