Հուլիսի 21-ին կյանքի 78-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է Հայաստանի ԳԱԱ Արևելագիտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Պարույր Մուրադյանը։
Պարույր Մուրադյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 22-ին՝ ժամը 18։00-ին, Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փողոցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 23-ին՝ ժամը 14:00-ին։








































