Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
Ինչպես նշեց նախագծի հեղինակ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախագիծը պարունակում է երկու հիմնական դրույթ. «Առաջինը հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցումն է»:
«Ինչքանո՞վ կնվազեն բյուջեի մուտքերը նախագիծը ընդունելու պարագայում»,- Միքայել Մելքումյանին հարցրեց նույն խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:
Նա հետաքրքրվեց նաև, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունը նախագծի վերաբերյալ:
Պատգամավորի կարծիքով` նախագիծը պետք է տարածվի նաև նախկին տույժ-տուգանքների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































