Լրագրող, վավերագրող Վարդ Սիմոնյանի կարծիքով՝ Հանրային հեռուստաընկերությունում թեև «հուշարձաններ ընկան պատվանդաններից», այնուամենայնիվ այնտեղ դեռ կան մնացորդներ, որոնց մաքրելու խնդիր կա։ Այսքանով ավարտված համարելով պաշտոնանկությունների թեման՝ լրագրողը նկատում է՝ ժամանակն է Հանրայինում արժեհամակարգային փոփոխության մասին մտածելու, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել։ Ըստ նրա՝ հեղափոխությունն այդպես էլ Հանրային չհասավ, իսկ դրա պատճառները խորքային են։ Անդրադառնալով դիտարկմանը, թե խնդիրն ամբողջ մեդիադաշտում է, նկատում է՝ լրատվական դաշտի 90 տոկոսը Ռոբերտ Քոչարյանի արժեհամակարգի ճիրաններում է, այս պայմաններում երիտասարդ լրագրողը հայտնվում է անելանելի վիճակում, երբ չգիտի՝ ուր գնա։











































