Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
«Մենք հենց նոր ահազանգ ստացանք «Վանաձոր» ՔԿ հիմնարկից այն մասին, որ արդեն 20 անձ դիմել է հացադուլի` կապված դատավարական գործընթացների երկարաձգման խնդրի հետ»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը խնդրեց, որ իրավասու մարմիններն արագ արձագանքեն:
Մանրամասները՝ տեսանյութում:




































