ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով` պետական համակարգը նախկին իշխանության ժամանակ աշխատած և հեղափոխության շանսը չարաշահած մարդկանցից մաքրելու գործընթացն անընդհատ շարունակվում է։ Այս մասին Սիմոնյանն ասաց ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Մաքրման գործընթացն անընդհատ ընթանում է։ Հարուցվող քրեական գործերը, հետախուզման մեջ գտնվող անձինք դրա վառ ապացույցն են։ Կարծում եմ, որ մոտ ապագայում էլ ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»,- ասաց Սիմոնյանը։










































