Tuesday, 30 06 2026
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները

IFC-ն 18.5 միլիոն եվրո է ուղղում EFSE-ի միջոցով ԵԿԱ տարածաշրջանի ՄՓՄՁ-ների վարկավորմանը

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 18.5 միլիոն եվրո է ներդնում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE)։ Միջոցներն օգտագործվելու են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի  (ԵԿԱ) տասնչորս երկրներում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ)՝ բանկերի և միկրո ֆինանսական հաստատությունների միջոցով վարկավորում տրամադրելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին Միջազգային ֆինանսական կորպորացիայից։

«EFSE-ն ՄՓՄՁ-ների տարածաշրջանային ֆինանսավորման ամենախոշոր կառույցն է տարածաշրջանում։ IFC-ի ներդրմամբ կմեծանա ֆինանսավորման հասանելիությունը ԵԿԱ տարածաշրջանի թերսպասարկված բնակչության համար։ Վերջնական շահառուները կլինեն ՄՓՄՁ-ներն ու այն անձինք, որոնք այս պահին չունեն ֆինանսավորումից օգտվելու հնարավորություն կամ այդ հնարավորությունը սահմանահակ և անհուսալի է։

ԵԿԱ տարածաշրջանում ՄՓՄՁ-ները տնտեսական աճի շարժիչն ու աշխատատեղերի ստեղծման կարևոր գործոն են։

Ֆինանսների հասանելիությունը դեռևս հանդիսանում է նրանց աճի հիմնական խոչընդոտը։ Հետազոտությունները վկայում են, որ ԵԿԱ տարածաշրջանում գրանցված ՄՓՄՁ-ների 27 տոկոսն ունի չբավարարված ֆինանսական կարիքներ, և ֆինանսավորման բացը տարածաշրջանում գնահատվում է մոտավորապես 740 միլիարդ դոլար։ IFC-ի ներդրումը կնպաստի շուկայական մրցակցության մեծացմանը, ի ցույց կդնի տեղական արժույթով ֆինանսավորման կենսունակությունն ու պրոդուկտների նորացման հնարավորություն կտա վարկավորողներին։ Այս ներդրումն էլ ավելի է կարևորվում ՔՈՎԻԴ-19 համավարակի և տարածաշրջանի ՄՓՄՁ-ների վրա դրա աղետալի ազդեցության համատեքստում։

IFC-ն EFSE-ի վաղեմի գործընկերն է՝ սկսած 2005 թվականին վերջինիս մեկնարկից, և օժանդակել է Հիմնադրամի մի շարք ծրագրերին։ EFSE-ի նախագահ Քրիստոֆ Տիսկենսը նշել է․ «15 տարի շարունակ մենք խթանել ենք ֆինանսական ներառումն ու տեղական արժույթով վարկավորումը տարածաշրջանում։ EFSE-ն ուրախ է շարունակելու աշխատանքն IFC-ի պես արժեքավոր գործընկերների հետ՝ դրական ազդեցություն ձևավորելով տարածաշրջանի տնտեսական «ողնաշարը» հանդիսացող միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողության մեջ ներդրումների միջոցով։

Մեկնաբանելով այս ներդրումը՝ IFC-ի տարածաշրջանային ղեկավար Վիտորիո Դի Բելոն նշել է․ «Այս ծրագիրն օժանդակելու է կայուն ֆինանսական ծառայություններ տրամադրողներին, որոնք կապահովեն թերսպասարկված ՄՓՄՁ սեգմենտի կարիքները, այդ թվում՝ տեղական արժույթով ֆինանսավորման միջոցով, միաժամանակ բարձրացնելով EFSE-ի ներդրումները ստացող մասնավոր ընկերությունների գործառնական կարողություններն ու կայուն կատարողականը։ Այս ներդրումը կնպաստի, որ IFC-ն շարունակի իրականացնել Համաշխարհային բանկի խմբի ֆինանսական ներառման ռազմավարությունը»։

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ և Համաշխարհային բանկի քույր կազմակերպություն Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC)  զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող շուկաների մասնավոր հատվածին։ Աշխատելով աշխարհի ավելի քան 2000 մասնավոր ձեռնարկությունների հետ՝ մենք օգտագործում ենք մեր կապիտալը, գիտելիքներն ու ազդեցությունը՝ շուկաներ ու հնարավորություններ ստեղծելով այնտեղ, որտեղ կա դրա խիստ անհրաժեշտությունը։ 2019 ֆինանսական տարում զարգացող երկրներին տրամադրել ենք ավելի քան 19 միլիարդ դոլարի երկարաժամկետ ֆինանսավորում՝ նպաստելով մասնավոր հատվածի հզորությունների լիարժեք օգտագործմանը ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համատեղ բարգավաճումը խթանելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org կայքը։

EFSE –ի մասին

Ազդեցիկ ներդրումներ կատարող Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (EFSE) ստեղծվել է 2005 թվականին՝ Հարավարևելյան Եվրոպայի և Արևելյան Հարևանության տարածաշրջանի տնտեսական զարգացումն ու բարգավաճումը խթանելու նպատակով՝ ներդրումներ կատարելով միկրո և փոքր ձեռնարկությունների հաջողության, ինչպես նաև տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավման մեջ։ Քանի որ ֆինանսական ծառայությունների հասանելիությունը կարևոր է այս սեգմենտը զարգացնելու համար, EFSE-ն ուշադրությունը կենտրոնացնում է տեղական ֆինանսական հատվածի վրա, հզորացնում է վերջինիս՝ այս թիրախային խմբին պատասխանատու ֆինանսավորում տրամադրելու ունակությունը։ Տեղական գործընկերների միջոցով ներդրումային գործունեության հետ մեկտեղ՝ EFSE-ն կրկնապատկում է իր  ազդեցությունը հիմնադրամի զարգացման կառույցի միջոցով, որը ձեռներեցներին ու հաստատություններին տրամադրում է տեխնիկական աջակցություն, ուսուցում և այլ՝ ոչ ֆինանսական աջակցություն։

EFSE-ն հիմնադրվել է KfW զարգացման բանկի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ։ Հանդիսանալով առաջին հանրային-մասնավոր գործընկերության օրինակը՝ EFSE-ն իր կապիտալը ստանում է դոնոր գործակալություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ներդրումային կառույցներից։ «Finance in Motion GmbH» գերմանական կազմակերպությունը հանդիսանում է EFSE-ի խորհրդատուն, իսկ «Hauck & Aufhäuser Fund Services S.A.» լյուքսեմբուրգյան կազմակերպությունը՝ հիմնադրամի կառավարիչն է։ Հարավարևելյալ Եվրոպայի եվրոպական հիմնադրամի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.efse.lu կայքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում