Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Անհասկանալի է, թե ինչու են դեռևս պաշտոնավարում հանցավոր ռեժիմի պատվեր կատարած դատավորները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, փաստաբաններ Ռոբերտ Ռևազյանը և Կարեն Թումանյանն այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որը վերաբերում է ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերին։

«Տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման հասարակական օրախնդրից»,- ի մասնավորի նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները պահանջում են՝

  1. Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական և խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:
  2. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ և անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին և պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետև անցնել վեթինգի իրականացմանը:
  3. Իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար։

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունն ամբողջ կազմով միանում է այդ հայտարարությանը։

Հարցին, թե կոնկրետ իր որ ակնկալիքները չեն իրականացել, իրավապաշտպանն արձագանքեց․ «Մենք նախկինում էլ ասում էինք, որ պետք է լինեն շատ խորքային բարեփոխումներ, պետք է լիներ անցումային արդարադատություն, իրական վեթինգ։ Այն, ինչ կատարվում է այսօր, դա հեղափոխության ընթացքում տրված խոստումներից մեծ հետքայլ է։ Մենք համոզված ենք, որ այդ գործողությունները չէր ակնկալում հանրությունը նոր իշխանություններից։ Սրանք փոփոխությունների, բարեփոխումների չեն հանգեցնելու, հետևաբար՝ դրանք ուղղակի անիմաստ են»։

Մեր դիտարկմանը, թե Մարտի 1-ի գործով, տարբեր աղմկահարույց գործերով վճիռներ կայացրած դատավորներից ոմանք այսօր էլ դեռ շարունակում են պաշտոնավարել, Նինա Կարապետյանցը պատասխանեց․ «Միանշանակ։ Ե՛վ Մարտի 1-ի գործով, և՛ Հյուսիսային պողոտայի բնակիչների ունեզրկումների գործերով, և՛ այլ գործերով, որոնց մասին հանրությունը տեղյակ չի եղել, իմացել են իրավապաշտպանները, այն քաղաքացիները, որոնք բախվել են այդ ապօրինություններին, կան առանցքային դատավորներ, որոնք դերակատարում են ունեցել։ Եվ հիմա էլ, երկու տարի անց, նրանք առանց խոչընդոտների, առանց պատասխանատվության ենթարկվելու, շարունակում են պաշտոնավարել, ինչը նշանակում է ուղղակի դավաճանություն հեղափոխությանը։ Շատ գործերի վերաբերյալ ակնհայտ խախտումներով կայացվել են վճիռներ, որոնք ակնհայտ եղել են հանցավոր ռեժիմի պատվերը։ Անհասկանալի է, որ նրանք շարունակում են պաշտոնավարել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում