Մոսկվայում գրանցված կորոնավիրուսային վարակի 3,083 նոր դեպքերի հիվանդների կեսից ավելին 45 տարեկանից երիտասարդ է: Այս մասին հայտնում են մայրաքաղաքում կորոնավիրուսային իրավիճակի վերահսկման և դիտարկման օպերատիվ շտաբից:
Ապրիլի 21-ի դրությամբ, Մոսկվայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 29,433 հաստատված դեպք:
3.083 նոր դեպքերի շարքում 44.5% -ը 18-ից 45 տարեկան հիվանդներ են, 35% -ը՝ 46-ից 65 տարեկան, 9% -ը՝ 66-ից 79 տարեկան, իսկ 5,5% -ը 80-ից բարձր տարիքի մարդիկ են:
Բացի այդ, վարակվածների թվում կան երեխաներ (6%):
Ներկայումս բոլոր հիվանդները և նրանց հետ կապ ունեցողները գտնվում են բժշկական հսկողության ներքո:











































