Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Երեք կարևոր կետ. Կոալիցիա կամ համագործակցության հուշագիր. ո՞վ կկիսի Արայիկ Հարությունյանի օրակարգը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօրվանից սկսում է քաղաքական խորհրդատվությունների շարքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը՝ ավելացնելով, որ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն մեր երկրի ներքին կայունության և միասնության ապահովմանը, խաղաղ զարգացմանը։ Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է, որ իրենք անելու են առավելագույնը, որպեսզի կարողանան ճիշտ իրացնել ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արայիկ Հարությունյանի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը մանրամասնեց. «Առաջիկա համագործակցության ձևաչափը որոշելու համար առաջին քննարկումները կլինեն խորհրդարան մտած քաղաքական ուժերի հետ։ Առաջին խորհրդատվությունը կլինի Արցախի Ժողովրդավարական կուսակցության հետ (Աշոտ Ղուլյանի ղեկավարած կուսակցությունը-խմբ.)։ Ընթացքում արդեն հանդիպումների ու արդյունքների մասին մամուլի միջոցով կտեղեկացնենք մեր հանրությանը՝ առ այն, թե ինչպիսի քննարկումներ եղան, և թե համագործակցության ինչպիսի ձևաչափ է սպասվում ապագա խորհրդարանում և գործադիր մարմնում»։

Դիտարկմանը, թե խոսքը կոալիցիաների հնարավորության մասի՞ն է, Վահրամ Պողոսյանն արձագանքեց. «Այսպես ձևակերպենք՝ հնարավոր համագործակցության։ Դա կարող է լինել կոալիցիա կամ պարզապես համագործակցության հուշագրի ստորագրում։ Այս պահի դրությամբ դեռ հստակ ոչինչ չենք կարող ասել, բանակցությունները դեռ չենք սկսել։ Երբ լինեն խորհրդատվությունները, արդյունքներից արդեն պարզ կլինի, թե ինչպիսի որոշում է լինելու, համագործակցության ինչպիսի ձևաչափ է լինելու, որ կուսակցության հետ ենք համագործակցելու, որի հետ՝ ոչ»։

Վահրամ Պողոսյանն ավելացրեց. «Օրակարգը հաստատված է, քննարկումները ծավալվելու են հայտարարված օրակարգի շուրջ։ Ներառված է երեք հարց՝ Արցախի հիմնախնդիր, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում և Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններ։ Այս երեք հարցերը մեր կողմից հստակ նախանշված են օրակարգում, և բոլոր համագործակցությունները պետք է կայանան այդ օրակարգի շուրջ»։

Հարցին՝ կա՞ սահմանափակում, թե որ կուսակցության հետ քննարկումներ անցկացնել, որի հետ՝ ոչ, Վահրամ Պողոսյանն ասաց. «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համաձայն են մեր նախանշած օրակարգի շուրջ համագործակցել, մենք որևէ խնդիր չունենք, բաց ենք բոլորի համար։ Բացի խորհրդարանական ուժերից, պատրաստվում ենք բանակցություններ վարել նաև արտախորհրդարանական ուժերի հետ, քննարկումներ անցկացնել։ Ըստ այդ քննարկումների՝ կփորձենք ընդլայնել համագործակցության շրջանակը՝ կոնսոլիդացնելով քաղաքական դաշտի բոլոր ուժերին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում