Monday, 29 06 2026
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի

«1.5 միլիոն կերակրենք Ամերիկային». Ապրիլքսանչորսյան ակցիա

Համատեղ հայտարարություն

Հարավային Կալիֆորնիայի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված միջոցառումները կազմակերպող կառույցները՝ Լոս Անջելեսի Հայ Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց ցեղասպանության հանձնախումբը, հաշվի առնելով ներկայիս թագավարակի սպառնացող վտանգը, ինչպես նաև մասսայական հավաքներն արգելող տեղական և նահանգային հրահանգները, հանդես են եկել ոգեկոչման այլընտրանքային ծրագրերով։

Ամենամյա հավաքների փոխարեն, որոնց թվում էին ուխտագնացությունը Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, քայլարշավ-ցույցը Փոքր Հայաստանում, բողոք-ցույցը Լոս Անջելեսի Թուրքական հյուպատոսության առջև, այս տարի, կառույցների համատեղ ջանքերով, պատրաստվել է ոգեկոչման շուրջօրյա այլընտրանքային ծրագիր, որը կհեռարձակվի Ապրիլի 24-ին՝ առավոտյան ժամը 10-ից, ինչպես հայկական տեղական հեռուստաալիքներով, այնպես էլ սոցիալական կայքերով։

Ծրագիրը միտված է պատվելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը, որի շրջանակներում, հեռուստադիտողը հնարավորություն կունենա ունկնդրելու բարձրաստիճան պաշտոնյաների, համայնքի առաջնորդների, հոգևորականների ուղերձները, ինչպես նաև տեղեկատվական հանրային քննարկումներ՝ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և փոխհատուցման վերաբերյալ։ Կցուցադրվեն նաև վավերագրական ֆիլմեր, համայնքի ճանաչված անձանց ելույթներ և մշակութային պրեզենտացիաներ։

Ցեղասպանությունն անասելի և աննկարագրելի սարսափ, ինչպես նաև զանգվածային սով սփռեց Օսմանյան Կայսրությունում բնակվող հայերի շրջանում։ Հենց այդ օրերին, Միացյալ Նահանգները հանդես եկավ ցեղասպանության արհավիրքը ապրածներին, Ամերիկայի պատմության մեջ առաջին աննախադեպ մեծամաշտաբ օգնության ծրագրով։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռացել Միացյալ Նահանգների և վերջինիս ժողովրդի առատաձեռնությունն ու բարեգործությունը։ Եվ այժմ՝ 105 տարի անց, Միացյալ Նահանգների բնակչությունը առերեսվում է պարենամթերքի պակասության առջև՝ թագավարակի պանդեմիայի և լայնամաշտաբ ու մեծաքանակ գործազրկության հետևանքով։ Այս խնդիրը բարձրաձայնելու, ինչպես նաև մեր անմեղ նահատակների հիշատակը հավերժացնելու և մեզ օգնության ձեռք մեկնած Միացյալ Նահանգներին երախտագիտություն հայտնելու նպատակով, հայ համայնքային կառույցները, «Կերակրենք Ամերիկային» կազմակերպության հետ համատեղ՝ աշխատում են Ամերիկային 1,500,000 սննդամթերք մատակարարելու ուղղությամբ։

Այս վեհ նախաձեռնության շրջանակներում, հայ համայնքը հնարավորություն կունենա իր երախտագիտությունը հայտնելու Միացյալ Նահանգներին՝ օրհասական պահին հայ ժողովրդի կողքին կանգնելու ևաջակցելու համար։ Եվ այժմ, այս կենսական պահին, որպես հայ-ամերիկյան համայնքի ներկայացուցիչներ, մեզանից յուրաքանչյուրը իր ներդրումը կունենա՝ աջակցելու մեր բոլոր համայնքներին և հարևաններին՝ անկախ պատկանելիությունից և ռասսայից, բոլոր նրանց, որոնց առջև ծառացել է պարենամթերքի պակասը։

Առաջիկա օրերին, կհայտարարենք նաև մանրամասներ սպասվելիք ոգեկոչման ծրագրերի և «1.5 միլիոն կերակրենք Ամերիկային» նախաձեռնության մասին։

Չնայած ներկայիս համամարդկային մարտահրավերներին, հայ հանձնախումբը, հավատարիմ մնալով մեր նախնիների վիթխարի օրինակին, այն է ՝ հաղթահարել ցանկացած անասելի տառապանք և տանջանք, և վերածնվել ավելի հզոր քան երբևէ, շարունակելու է հավատարիմ մնալ Հայ Դատի պահանջնրին՝ Հայոց Ցեղասպանության հարցի արդարացի լուծմանը, Թուրքիայի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանն ու արդար փոխհատուցմանը։ Մեր աշխատանքները շարունակական են։

Մեր հիմքերն ամուր են և միասնական։ Մենք աշխարհին լսելի կդարձնենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ նահատկների մասին:

Մենք հուսով ենք և աղոթում ենք, որ այս համաճարակը շուտ ավարտվի և մեր բոլոր համայնքները ոտքի կանգնեն ավելի հզոր քան երբևէ:

Միացյալ այս հանձնախումբը մաղթում է ձեզ ամենայն բարիք: Եղե՛ք միշտ առողջ և ապահով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում