Կորոնավիրուսով վարակվածների թիվն Ուզբեկստանում ավելացել է ևս 22-ով, հասնելով` 1604-ի։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։
Ուզբեկստանում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, ապաքինվել` 261-ը։
Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները մայրաքաղաք Տաշքենդում և շրջաններում ինքնամեկուսացման ռեժիմ են սահմանել։ Շուրջ 90 հազար մարդ գտնվում է կարանտինում։










































