Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմ»-ի փոքր բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել հերթական տեսաուղերձով՝ հայտնելով, որ դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել նոր կապի օպերատոր։ «Ես պաշտոնապես ասում եմ, որ դադարեցնում եմ Ucom-ով զբաղվել: Իմ քայլերը շատ գիտակցված են, ես գիտեմ դրանց հաջորդականությունը: Վստահ եմ, որ մեր թիմը մի հատ էլ Ucom կստեղծի՝ էլ ավելի լավը ու էլ ավելի մեծը: Անունը չի լինի Ucom, կլինի Unet, ոնց որ ժամանակին պլանավորել էինք: Բայց էական դա չէ, Էականն այն է, որ մենք խաբված ենք, որ մեջ մեջքի հետեւում քայլեր են իրականացվել, որոնց պատճառով էլ ընկերությունն այսօր կանգնած է այս խնդրի առջեւ», – ասել է Հայկ Եսայանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում








































