Այսօր Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսն է:
Անդրադառնալով այն բողոքներին, թե ինչու կառավարության՝ ուսանողների վարձերը վճարելու միջոցառման մեջ ներառված չեն նաև հեռակա սովորող ուսանողները, Սարգսյանը ասաց.«13-րդ միջոցառումը դեռևս չի ընդունվել, այն կընդունվի այս շաբաթ: Մոտիվացիոն մեխանիզմ ենք դրել և խրախուսում ենք լավ սովորելը: Այսինքն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները չպետք է վարձի պատճառով դուրս մնան համալսարանից: Բայց անկախ առաջադիմության մակարդակից, մենք ծրագիր ունենք բոլոր ուսանողների համար: 80 և ավել ՄՈԳ ունեցողները կունենան անտոկոս ուսանողական վարկ վերցնելու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր ավելի ցածր առաջադիմություն ունեն 5 տոկոս տոկոսադրույքով վարկ կստանան»:




































