ԳՖՀ տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը քննադատության է ենթարկել Չինաստանին այն բանի համար, որ այդ երկրի իշխանությունները չափազանց ուշ են միացել համաշխարհային հանրության հետ տեղեկատվության փոխանակման գործընթացին՝ կապված Ուհանում կորոնավիրուսային իրավիճակի հետ։
Funke մեդիախմբին տված հարցազրույցում Մյուլերը նշել է, որ հիմա Պեկինը պետք է լիակատար բաց լինի համաշխարհային ճգնաժամի պայմաններում։ Դա հատկապես վերաբերում է վիրուսի ծագման հարցին։ Նա նաև նշել է, որ ՉԺՀ իշխանությունները պետք է արձագանքեն վիրուսի արհեստածին լինելու մասին հաղորդագրություններին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի ՉԺՀ իշխանությունների կողմից վիրուսի մասին տեղեկությունները միտումնավոր թաքցնելու համար։
Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուի ղեկավար Յուան Չժիմինը սակայն կարծում է, որ որևէ ապացույց, թե կորոնավիրուսը կարող էին ստեղծել, չկա։ Մասնավորապես, խոսքը գնում է COVID-19-ի՝ ՉԺՀ լաբորատորիաներում ստեղծված լինելու ենթադրությունների մասին։











































