ԱՄՆ իշխանությունները մոտ ժամանակներս ծրագրում են 300 միլիարդ դոլար հատկացնել փոքր բիզնեսի ձեռնարկություններին՝ կապված COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ։ Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին։
Նախարարը վստահություն է հայտնել, որ սենատը կհաստատի նման օգնություն հատկացնելու համաձայնագիրը ապրիլի 20-ին, իսկ ներկայացուցիչների պալատը, իր հերթին, դա կանի արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 21-ին։
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները ԱՄՆ տնտեսությունը խթանելու համար 2 տրիլիոն դոլար էին հատկացրել՝ պայմանավորված COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակով։











































