Օլիգարխ Ռոման Աբրամովիչը որոշել է մի քիչ գումար աշխատել ճգնաժամի ժամանակ կառուցված իր «Eclipses» («Խավարում») նավով՝ այն հանձնելով վարձակալության: Բրիտանացի լրագրողները նախօրեին պարզել են, որ աշխարհի ամենամեծ սեփական նավի վրա կարող է ժամանակ անցկացնել ցանկացած մարդ, եթե, իհարկե, իր հաճույքների համար շաբաթական վճարի 1.25 մլն ֆունտ ստերլինգ (2 մլն դոլարից ավելի):
«Խավարման» երկարությունն ավելի քան 160 մետր է, իսկ նրա արժեքը մասնագետները գնահատում են 300 մլն դոլար: Այս հսկայի շահագործումը կապված է մեծ գումարների հետ: Նավը լիցքավորելու համար անհրաժեշտ է 400 հազար ֆունտ ստերլինգ (645,440 դոլար),- նշում են մասնագետները:
Այժմ Աբրամովիչն ունի նաև 3 այլ նավ՝ «Luna», «Sussurro», «Pelorus» անվանումներով: «Luna»-ի երկարությունը 115 մետր է։ Այն նախատեսված է երկար ճանապարհորդությունների համար և կարող է երկար ժամանակ առանց լրացուցիչ լիցքավորման աշխատել:
«Sussurro» չափերն ավելի համեստ են՝ ընդամենը 50 մ երկարություն: Հաճախ այս նավն ուղեկցում է Աբրամովիչի մյուս՝ ավելի մեծ նավերին, այն դեպքերի համար, որ նրանք կարող են շարքից դուրս գալ, և վերջինս կփոխարինի նրանց: Իսկ «Pelorus»-ի վրա հաճախ հանգստանում է Աբրամովիչի նախկին կինը՝ Իրինան: