Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կորոնավիրուսը թարմացնո՞ւմ է «Լավրովի պլանը»․ ուշագրավ ակնարկ Մոսկվայից

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են՝ չնայած կորոնավիրուսի համավարակին․ անցած ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Չնայած կորոնավիրուսին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», – ասել է Զախարովան:

Զախարովան հիշեցրել է, որ ապրիլին կարգավորման շուրջ հարցերը քննարկվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում:

«Կողմերի հետ կանոնավոր շփումներին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ինչպես նաև ԵԱՀԿ ղեկավարի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը», – հավելել է նա։ Նրա խոսքով՝ խորհրդակցությունների հիմքում ընկած է կորոնավիրուսային վարակի, բանակցային գործընթացի վրա դրա ազդեցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշ հարցեր: Քննարկվում է իրավիճակը շփման գծում և սահմաններին։

Զախարովայի այս ակնարկը թերևս զարմանալի չլիներ, եթե հնչեցված լիներ ստանդարտ իրավիճակում, ավելին՝ կարող էինք համարել, որ գործ ունենք հերթապահ, այսպես կոչված՝ ստանդարտ ձևակերպումների հետ, որոնց միջոցով դիվանագետները «տաք» են պահում այս կամ այն հակամարտությանն առնչվող թեմաները։ Սակայն հիմա համաշխարհային քաղաքականության թիվ մեկ թեման կորոնավիրուսը ու դրա հարուցած պրոբլեմներն են, մանավանդ, որ Ռուսաստանում համաճարակային վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ։ Ավելին՝ պաշտոնական Մոսկվան օրեր կամ շաբաթներ առաջ լռում էր, երբ Ադրբեջանն՝ ակնհայտորեն անտեսելով նույն կորոնավիրոսի հարուցած պանդեմիան, ուղղակիորեն սադրանք էր իրականացնում դաշնակից Հայաստանի նկտամամբ՝ ոտնձգելով մեր երկրի պետական սահմաննների նկատմամբ, որի պահպանության հարցում գործառույթ ունի նաև ՀԱՊԿ-ն, որի առաջատար անդամն է Ռուսաստանը։

Այս լույսի ներքո ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան փորձում է օգտագործել կորոնավիրուսի գործոնը՝ տարածաշրջանում, մասնավորապես՝ ԼՂ կարգավորման գործընթացում, իր ազդեցությունը մեծացնելու, ինչու ոչ՝ նախկինում ունեցած իր մտադրությունները նորոգելու ու դրանց մոդիֆիկացաները կյանքի կոչելու համար։

Իհարկե, մենք ընդամենը վարկած ենք առաջ քաշում, որը սակայն ամբողջովին հիմնազուրկ լինել չի կարող, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ռուսական փորձագիտական շրջանակներում արդեն իսկ փորձեր են արվել ԼՂ կարգավորման գործընթացը ենթարկել «կորոնավիրուսային» կոնյուկտուրային։ Մասնավորապես, ռուսական մեդիատիրույթում հայտնվել են հրապարակումներ, որոնցում «կարմիր թելի» պես անցնում է այն մտայնությունը, թե իբրև Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ չեն կարող ԼՂ հակամարտության գոտում չեզոքացնել համավարակի հետևանքները ու այդ հարցում նրանց կարող է օժանդակել Մոսկվան՝ տարածաշրջան համապատասխան ռազմական կոնտինգետն ուղարկելով։

Կասկածից վեր է, որ խնդիրը ոչ կորոնավիրուսն ու նրա հարուցած խնդիրներն են, ոչ էլ անգամ՝ ԼՂ խնդրի իրական կարգավորումը․ Մոսկվան ստեղծված իրավիճակը փորձում է օգտագործել, այսպես կոչված, «Լավրովի պլանը» կամ դրա մոդիֆիկացիաներն առաջ մղելու համար։ Կարծում եմ՝ հենց այս համատեքստում պետք է դիտարկել Զախարովայի ասածը՝ ավելի զգոն դարձնելով մեր դիվանագիտական ջանքերը՝ չեզոքացնելու համար հնարավոր ռիսկերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում