«Ամանորին մեր երեխաները գեղեցիկ ու նորաոճ հագուստի տեսքով շատ նվերներ էին ստացել Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք հիմնադրամի գործընկեր Family Rescue Fund հիմնադրամի կողմից: Քրիստոնեական ամենակարևոր տոներից մեկի` Սուրբ Հարության տոնի առթիվ մեր սիրելի ընկերները կրկին բազմաթիվ նվերներ էին պատրաստել Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում տվյալ պահին բուժում ստացող երեխաների համար։
Անչափ շնորհակալ ենք Family Rescue Fund-ին և անձամբ տիկին Նազին՝ երեխաների ցանկություններն իրագործելու ու նրանց մեծ ուրախություն ու շատ երջանիկ պահեր պարգևելու համար»,- գրված է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
https://www.facebook.com/cityofsmilearmenia/posts/3051038544952201









































