Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը:
Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների`
- «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի,
- «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի,
- «Կարաս Վայնս»-ի,
- և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով:
Հայաստան են բերվել.
✅ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ,
✅24 000 բժշկական դիմակ,
✅20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
✅101 հեռահար ջերմաչափ,
✅բժշկական գործիքներ,
✅բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար:
Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:
Մանրամասները տեսանյութում՝
https://www.facebook.com/tigran.avinyan/videos/vb.2079323389038737/2124789551000693/?type=2&theater









































