Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով վեբինարի

«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին:

«Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի և դրա հետևանքների հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով: Հեռավար վեբինարները նախատեսված են «The Monthly Barometer»-ի համայնքի համար, որի կազմում են միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, գործարարներ, հայտնի փորձագետներ ու վերլուծաբաներ։

Իր ելույթում խոսելով ժամանակակից աշխարհի ռիսկերի մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նկատել է, որ մենք մուտք ենք գործել նոր աշխարհ և պետք է կարողանալ ապրել այդ աշխարհի կանոններով.

«Աշխարհը փոխվել է, և, ինչ-որ առումով, մենք սկսեցինք դա նկատել համավարակի պատճառով: Աշխարհի զարգացման դասական ձևերը փոխվել են, հատկապես փոխվել է գլոբալ ռիսկերի դասական վարքագիծը՝ դառնալով ավելի ու ավելի քվանտային»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ շատ ռիսկեր, ինչպես համավարակը, նույնպես քվանտային վարքագիծ են դրսևորում՝ հայտնվելով մեկ Չինաստանում, մեկ՝ Եվրոպայում։

«Աշխարհը փոխվել է, և համավարակը, հավանական է, որ արագացնի դասական աշխարհի վերափոխումը քվանտային աշխարհի։ Համավարակի կամ ֆինանսական ճգնաժամերի, տարբեր այլ ռիսկերի դեմ պայքարելու համար մենք պետք է սկսենք փոխել մեր ապրելակերպը։ Եթե սկսենք մտածել այս աշխարհի մասին՝ որպես քվանտայինի, ապա կգտնենք իրերի բացատրության տրամաբանությունը, կկանխատեսենք դրանք, իհարկե, որոշակի հավանականությամբ,-նշել է նախագահ Սարգսյանը։ – Այս աշխարհը փոփոխվում է և շատ ավելի արագ է փոփոխվելու, քան մենք նույնիսկ կարող ենք երևակայել։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք։ Եթե սկսենք մտածել այն ամենի մասին, ինչ ունեինք կորոնավիրուսից առաջ, ապա ուղղակի ժամանակ կվատնենք։ Վիրուսը կարող է կրկին վերադառնալ և ունենալ նույն կամ բոլորովին այլ տեսք՝ համացանցային վիրուսի, համաշխարհային հաքերության և այլն: Եվ ամեն ինչ նորից կանգ կառնի։ Մենք պետք է սկսենք կրկին մտածել, թե ինչպես է այս աշխարհն առաջ ընթանալու, և դասեր քաղենք դրանից։ Մենք պետք է ընդունենք, որ խոսքն ընդհանրապես վիրուսի մասին չէ։ Վիրուսը, այո, ողբերգական դրսևորում է, որը հազարավոր կյանքեր է խլել։ Յուրաքանչյուր կառավարություն, ներառյալ մեր երկրինը, այսօր պայքարում է վիրուսի դեմ։ Սակայն արդյունքում մենք միայն կենտրոնանում ենք վիրուսի վրա՝ այն ընդունելով որպես պատահար, որը երբեք չի կրկնվելու։ Այստեղ է, որ մենք սխալվում ենք։ Սա նոր աշխարհ է, որում մենք պատրաստվում ենք ապրել և պետք է պատրաստ լինենք ընդունել այն, պետք է պատրաստ լինենք հաջորդներին»։

Նախագահի խոսքով՝ այս նոր աշխարհում արտաքին դաշտերը կարող են մեզ ուղղորդել, և, հնարավոր է, մենք դա նույնիսկ չզգանք։

«Իհարկե, մենք պետք է պայքարենք համավարակների դեմ։ Այն մեզ հիշեցնում է, որ շատ դեպքերում, հնարավոր է՝ մենք ավելի շատ ենք ճանապարհորդել, քան անհրաժեշտ էր։ Հնարավոր է՝ մենք կարող ենք բիզնեսով, քաղաքականությամբ զբաղվել առանց ճանապարհորդելու։ Ամեն առավոտ, երբ ես իմ տան պատշգամբից նայում եմ Արարատ լեռանը, այն ավելի պարզ է երևում, քանի որ Երևանում օդն ավելի մաքուր է դարձել, քան նախկինում էր։ Դա տեղի է ունեցել, քանի որ մարդիկ մեքենա ավելի քիչ են վարում, հիմնականում տանն են,-նշել է նախագահ Սարգսյանը։ -Այս շատ զգայուն, ողբերգական իրադարձությունը մեզ ուղերձ է հղում, որ մենք կարող ենք մեր կյանքը կազմակերպել՝ ավելի քիչ վնաս հասցնելով բնությանը։ Եկեք կրկին մտածենք այդ ամենի մասին։ Մեզ՝ մարդկային արարածներիս համար այս ողբերգությունից եկած ուղերձը հետևյալն է՝ ինչու՞ չմտածենք ինքներս մեզ վերափոխելու մասին։ Մեր բոլոր գործողությունները՝ կապված ռիսկերի կառավարման, քաղաքականությունների, բիզնեսով զբաղվելու, բնության հանդեպ մեր վերաբերմունքի հետ, պետք է փոխվեն։ Եթե մենք դա չանենք, ապա ստիպված կլինենք ապագայում ևս պայքարել մեկ այլ՝ այս կամ այլ տիպի համավարակի դեմ։ Մենք պետք է մանրակրկիտ մտածենք այս ամենի մասին»։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին օրերին շատ է շփվել տարբեր երկրների առաջնորդների, միջազգային պաշտոնյաների հետ, խոսել նոր համագործակցության մասին, փորձել կենտրոնանալ այն ամենի վրա, թե ինչ քայլեր է հնարավոր համատեղ ուժերով ձեռնարկել կորոնավիրուսից հետո։

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նա բացահայտել է այդ քայլերից մեկը.

«Աշխարհում կան տարբեր կազմակերպություններ, գերտերությունները համախմբող տարբեր կառույցներ, սակայն բոլոր դեպքերում դրանք վերաբերում են հզոր պետություններին: Մենք պետք է ստեղծենք փոքր, բայց հաջողակ երկրների ակումբ: Դա կլինի մի ակումբ, որտեղ փոքր երկրները կարող են համախմբվել և ներկայացնել իրենց հաջողությունները, ձախողումներն ու մարտահրավերները: Սա նոր դաշինք կամ կազմակերպություն չէ, այլ պարզապես ակումբ: Ես ունեմ «փոքր»-ի և «հաջողակ»-ի իմ սահմանումները, որոնք ներկայացրել եմ հաջողակ երկրների նախագահներին և վարչապետներին, որոնք միանգամայն հետաքրքրված են այս գաղափարով: Այս աշխարհը լինելու է շատ ավելի բարդ, ուստի սա պետք է լինի մի աշխարհ, որտեղ փոքր երկրները ևս պետք է ունենան լսելի ձայն: Սա մի առաջարկ է, որը հույս ունեմ առաջ մղել կորոնավիրուսից հետո»:

https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/04/46178_b.jpg

Պատասխանելով երիտասարդ սերնդին ավելի խոհեմ գործողությունների պատրաստելու մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մինչև պատրաստելը պետք է սկսել լսել նրանց.

«Մինչև խորհուրդներ, ուղղություններ տալը պետք է լսենք նրանց։ Ամենավատ բանն այն է, երբ դու խորհուրդ, ուղղություն ես տալիս առանց խնդիրն իսկապես հասկանալու։ Երիտասարդները շատ ավելի բաց են նոր տրամաբանության համար, նրանց համար շատ ավելի հեշտ է, քանի որ այս նոր կյանքում շատ բաներ նրանց համար բնական են։ Ուստի, առաջին հերթին պետք է լսենք նրանց, երկրորդը՝ հասկանանք, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ երբ ամեն ինչ պարզ է, ապա շատ հեշտ է բացատրել նրանց»։

Նախագահը վստահություն է հայտնել, որ ճգանաժամից դուրս գալու ելքեր անպայման կգտնվեն։

«Ուրախ եմ, որ այս քննարկման ընթացում շատ ու շատ հարցեր եք բարձրացնում: Դա է դեպի ճշմարտություն տանող միակ ուղին: Այս օրերին կարևոր է հարցեր տալը և լուծումները գտնելը: Վստահ եմ, որ լուծումները գտնվելու են»,-ասել է Արմեն Սարգսյանը:

Հանրապետության նախագահը վեբինարի մասնակիցներին հրավիրել է մասնակցել այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում