Անհայտ անձինք կրակ են բացել Աֆղանստանի Փարվանի նահանգի Բագրամ քաղաքի ռազմակայանում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Արդյունքում, վեց մարդ զոհվել է:
Գործակալության տվյալներով՝ զոհվածները տեղաբնակներ են, ովքեր աշխատել են հաստատությունում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































