Wednesday, 17 06 2026
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Սերժ Սարգսյանի ակնարկը. ում կողմից էր խաղում Խաչատուրովը

Սերժ Սարգսյանը պատասխանելով ապրիլյան քառօրյա հանձնաժողովի անդամների հարցերին, համաձայնել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի հանձնաժողով չգալը եղել է սխալ և ինքը հորդորել է Խաչատուրովին, որ ճիշտը գնալն է: Խաչատուրովի հանգամանքը անշուշտ առանցքային նշանակություն ունի ամբողջ համատեքստում, թե այն պատճառով, որ նա եղել է առանցքաին զինվորականը՝ թիվ մեկ զինվորականը, թե այն պատճառով, որ Յուրի Խաչատուրովը եղել է անձ, որը Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ բանակցել է Ադրբեջանի ԶՈՒ շտաբի պետի հետ՝ հրադադարի շուրջ:

Սերժ Սարգսյանը օրերս ցուցադրված մի փաստագրական ֆիլմում նշել էր, որ Յուրի Խաչատուրովը բանակցության ընթացքում հեռախոսով կապվել է իր հետ և ներկայացրել իրավիճակը, հեռանկարները, և ստանալով ցուցումներ՝ ի վերջո պայմանավորվել հրադադարի շուրջ: Չորս տարի առաջ՝ ապրիլյան քառօրյայից ամիսներ անց, Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ տեղյակ չի մանրամասներից, թե ինչ է քննարկվել Մոսկվայում՝ հրադադարի շուրջ բանակցությունում: Սարգսյանի այդ ակնարկները գործնականում այն մասին են, որ առնվազն մտորելու տեղ կա՝ Յուրի Խաչատուրովը արդյո՞ք ամենայն մանրամասնությամբ է ներկայացրել Մոսկվայում բանակցության ընթացքը, թե՞ կարող էր որոշակի իրողություններ թաքցնել Սերժ Սարգսյանից, նրան այսպես ասած ապակողմնորոշելով և ըստ այդմ անհրաժեշտ որոշումը ստանալով՝ Մոսկվայի համար անհրաժեշտ:

Իսկ Մոսկվայի համար իհարկե անհրաժեշտ էր շոտափույթ ձևով կանգնեցնել պատերազմը, քանի որ Ադրբեջանի բլից կրիգը հայկական կողմը տապալել և հակագրոհի էր անցել առանց Մոսկվայից օգնություն խնրելու: Իսկ այդ իրավիճակում Մոսկվան արդեն ինքն էր կանգնում լրջագույն դիլեմայի առաջ, քանի որ հայերին չօգնելը դառնում էր արդեն Ադրբեջանին բացահայտ աջակցության դրսևորում: Մինչդեռ, մի բան է ստիպված լինել օգնել հայերին, մեկ այլ բան, երբ օգնում է հայերին այն բանից հետո, երբ ստանում է օգնության խնդրանք: Այդ ամենը կարևոր դրվագներ են տեղի ունեցածի ոչ միայն ռազմական, այլև ռազմա-քաղաքական պատկերը ստանալու համար: Իսկ դա իր հերթին կարևորագույն խնդիր է Հայաստանի անվտանգային ռազմավարության հետագա արդյունավետության համար, որովհետև մարտահրավերները Հայաստանի համար կրելու են պարբերական բնույթ, քանի դեռ մենք ապրում ենք ռեգիոնում, որտեղ առանցքային խաղացող են Թուրքիան և Ռուսաստանը, ու քանի դեռ նրանք միմյանց հետ խաղում են դեռևս 100 տարի առաջ հայերի կյանքի հաշվին կնքված համաձայնագրի կանոնների հանդեպ հավատարմությամբ: Այդ տեսանկյունից, Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գնալը դառնում է ինդիկատոր, թե ապրիլյան պատերազմում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կարգավիճակում ու՞մ կողմից էր խաղում Յուրի Խաչատուրովը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում