ՔՊ կուսակցության անդամ Վահան Կոստանյանի դիտարկմամբ՝ իր թիմակիցների քննադատությունը՝ ուղղված Կաթողիկոսին, ամենևին էլ ուղղված չէ եկեղեցու դեմ, ինչի մասին հայտարարում են նախկին իշխանության ներկայացուցիչները։ Կոստանյանի կարծիքով՝ նախկինները պատային իրավիճակում են հայտնվել, առիթներ են փնտրում։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով մասնակցությանը, նշում է՝ արդյունքը բոլորս կտեսնենք զեկույցի հրապարակումից հետո, իսկ նախկինների ակտիվությունը պայմանավորում է հենց այն հանգամանքով, որ նրանք հայտնվել են անելանելի իրավիճակում և իմիտացիա են փորձում ստեղծել, թե շարունակում են քաղաքականությամբ զբաղվել։









































