Monday, 29 06 2026
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր

Մոսկվան, ապաստան տալով որոշ գործիչների, նրանց օգտագործում է ի շահ իր քաղաքականության

Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ինչպես նաև կոռուպցիոն մի շարք գործերով մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Հայաստանի իրավապահները հայտարարել են հետախուզում։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյան, ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյան, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Վահագն Հարությունյան, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյան, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան, Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյան… Շարքը կարելի է շարունակել։ Նրանցից ոմանք, ակնհայտ է, որ ապաստան են ստացել Ռուսաստանի Դաշնությունում և բուժման կամ այլ պատրվակներով առայժմ խուսափում են օրենքի առջև պատասխանատվությունից։ Հենց այս հանգամանքն էլ առիթ է տալիս Հայաստանի նախկին ռեժիմի ներկայացուցիչներին հայտարարելու, թե իբր թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները վատթարացել են։ Իսկ ահա իրենց կարծիքով՝ իրենք ժամանակին այդ հարաբերությունների երաշխավորն են եղել։

Քաղաքագետ Սարո Սարոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ինքը չի նշմարում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում։

«Առանձին հայտարարություններ, առանձին դրվագներ եղել են, որոնք հիմք են հանդիսացել նման կարծիք ձևավորելու համար։ Դրանք սովորական քաղաքական գործիքներ են, որոնք հայ-ռուսական հարաբերությունների վրա ստվեր չեն գցում։ Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին ապաստան տալուն, ապա դա բխում է ռուսական քաղաքական մշակույթի տրամաբանությունից։ Դա դարերի պատմություն ունի։ Նախկինում ռուսական կայսրությունը, հետո՝ Խորհրդային միությունը, ներկայիս ՌԴ-ն, նման կարգի քաղաքական գործիչների ապաստան են տվել, որպեսզի նրանց օգտագործեն ի շահ ռուսական քաղաքականության։ Լավագույն օրինակը Աջարիայի նախկին ղեկավար Աբաշիձեին ապաստան տալն էր ՌԴ-ում՝ 90-ականներին։ Դրանով ՌԴ-ն այդ մարդկանց օգտագործում է իր շահերի համար՝ չմտածելով, որ այդ երկրներում կփոխվի հասարակության վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ։ Նույնը չի՞ արել Արևմուտքը։ Խորհրդային իշխանության տարիներին այլախոհները չէ՞ին փախչում Արևմուտք»,- հարցնում է Սարո Սարոյանը։

Մեր դիտարկմանը, թե ՌԴ-ի և Արևմուտքի արժեքային համակարգերը հակոտնյա են, Արևմուտքը ոչ թե քրեականներին, այլ քաղաքական հայացքների, այլախոհության համար հետապնդվողներին է ապաստան տվել, քաղաքագետն արձագանքեց․ «Ռուսական քաղաքական արժեհամակարգը ապաստան է տալիս այլ երկրներում հանցագործություններ կատարած անձանց։ Նա դրանում խնդիր չի տեսնում, քանի որ հղում է կատարում իր օրենքներին»։

Հետաքրքրվեցինք նաև, թե Արայիկ Հարությունյանի՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելը որքանո՞վ կարող է ընկալելի լինել հայ-ռուսական հարաբերություններում։ Հիշեցրինք, որ Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրություններից առաջ որոշ կայքերում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ՌԴ-ն արգելել է Արցախի նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Մասիս Մայիլյանի մուտքն իր երկիր։

«Մասիս Մայիլյանի մուտքը չէին արգելել, բայց այդպիսի լուրեր տարածելով՝ ինչ-որ քաղաքական շրջանակներ ինչ-ինչ խնդիրներ էին ուզում լուծել։ Դա ակնհայտ էր։ Եթե համեմատում ենք Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին, ապա ՌԴ-ի համար նախընտրելի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է։ Վարչապետ աշխատած ժամանակ նա կապեր է հաստատել ՌԴ-ի հետ, այսինքն՝ այն տրամաբանությամբ, որ գործում է ՌԴ-ում և տարածվում է հետխորհրդային տարածքում կամ «ռուսական գոտի» ասվածի համատեքստում, իրենց համար նախընտրելի թեկնածու է Արայիկ Հարությունյանը։ Մասիս Մայիլյանը շատ ավելի անկախ և ինքնիշխան քաղաքականություն իրականացնելու ընդունակ մարդ է, իսկ Արայիկ Հարությունյանը կոմպրոմիսային է»,- ասաց Սարո Սարոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում