Այսօր՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանի նախագահի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովը ԿԲ նախագահի պաշտոնին առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
Խոսելով այն մասին, որ այս իրավիճակում կառավարության վրա դրված է նաև ժողովրդի սոցիալական հարցը` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ԿԲ նախագահի թեկնածուին հարցրեց. «Ինձ թվում է, որ դուք որոշ դեպքերում ընդդիմադիր և ընդդիմախոս պետք է լինեք կառավարությանը, որովհետև երբ դուք զգաք, որ դա ազդում է դրամային վճարունակության վրա, պետք է կառավարությանն ուղարկեք այդ ազդանշանը: Արդյոք դուք պատրա՞ստ եք ձեր կոշտ տեսակետը հայտնելու»:
Մարտին Գալստյանը պատասխանեց, որ կառավարության հետ աշխատանքում ֆոկուսը պահում են ոչ թե այս պահի խնդրի լուծման, այլև հնարավոր հետևանքների վրա:
Մանրամասները՝ տեսանյութում:








































