Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն ճեպազրույց է անցկացրել նվիրված նահանգում համաճարակային իրավիճակին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Ճեպազրույցի ընթացքում նա խոստացել է հրաման արձակել, որը կպարտավորեցնի Նյու-Յորքի բնակիչներին ծածկել դեմքը այն դեպքում, եթե սոցիալական հեռավորության պահպանումը հասարակական վայրում անհնար է։
Նահանգապետն ընդգծել է, որ նահանգի բնակիչներն իրավունք ունեն փողոցով քայլելու, սակայն չպետք է վարակեն միմյանց։








































