Երևանի կենդանաբանական այգու հրավերով այս օրերին Հայաստանում են կենդանաբանական այգիների նախագծման ոլորտում մեծ փորձ ունեցող Բերնարդ Հարիսոնը և լանդշաֆտային ձևավորող Թայս դե Զեուն։ Այստեղ մասնագետները եկել են՝ նախագծելու Երևանի կենդանաբանական այգու առյուծների ազատավանդակներն ու ձևավորելու համապատասխան տարածքը։
Ըստ Բերնարդ Հարիսոնի՝ այս ամբողջ ծրագիրը կարժենա 60 միլիոն դրամ, և սա դեռ սկիզբն է, այս ազատավանդակները կառուցվում են կատվազգիների, հիմնականում առյուծների համար, սակայն հետագայում առյեւծների համար ծրագրավորվում է կառուցել ավելի ընդարձակ և հարմար ազատավանդակներ, իսկ սա կծառայի արդեն գայլերի համար։ Այն տարածքում, որտեղ կառուցվելու է ազատավանդակը, խորհրդային տարիներին նախատեսվել էր պատրաստել կապիկների համարլայն վանդակներ։
Այժմ կենդանաբանական այգու 35 հեկտար տարածքից օգտագործվում է միայն 6 հեկտար տարածք, մնացածը կամ աղբի համար է ծառայում, կամ էլ մնացել են ամայի։
Ուշագրավ է նաև, որ կենդանաբանական այգում մի քանի օր առաջ ծնվել են երեք նոր կորյուններ, այժմ այգու տրամադրության տակ կա 10 առյուծ, իսկ դրանից այգու աշխատակիցները նեղվում են, և հավաստիացնում, որ սա մեզ համար շատ է։









































