Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ պետական համակարգում, օրինակ` ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում շատ աշխատողներ չեն ստացել իրենց աշխատավարձը, բայց իրենց պարտադրում են կորոնավիրուսի ֆոնդին փոխանցել գումարներ:
Վարչապետը հակադարձեց. «Չի կարող պետական կառավարման համակարգում որևէ մեկը աշխատավարձը ստացած չլինել: Երկրորդ` ինձ ոստիկանապետն ասել է, որ ոստիկանությունում կա ցանկություն որոշակի դրամահավաք անելու կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցելու համար, ես թույլ եմ տվել դա անել միայն ղեկավար անձնակազմում: Չի կարող որևէ մեկից պարտադրված գումար հավաքվել»:
Ինչ վերաբերում է միջոցառումների ծրագրի համակարգի վատ աշխատելու վերաբերյալ պատգամավորի դիտարկմանը, վարչապետն ասաց, որ դա կընդունեն ի գիտություն և ամեն ինչ կանեն, որ համակարգը լավ աշխատի:
Մանրամասները՝ տեսանյութում:









































