Հայ հեղափոխական դաշնակցությունն այս տարի ավանդկան ջահերով երթ չի իրականացնի ապրիլի 23-ին՝ պայմանավորված առողջապահական ռիսկերով։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի կոչ են արել ջահերով երթ չանել, բայց միջոցառում, այնուամենայնիվ, անելու են․ «Միջոացառում անելու ենք կանոնները պահելով և փոքրաթիվ քանակությամբ»,-ասաց նա։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին ժամը 21։00-ից վառել և մեր բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի և մեր պահանջատիրության։







































