Այս պահի տվյալներով՝ ԵՄ-ն Հայաստանին կցուցաբերի 92 մլն եվրո աջակցություն: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վարոս Սիմոնյանը՝ ընդգծելով, որ համագործակցության աշխատանքները շարունակվում են:
Այդ աջակցության մեծ մասը տրամադրվելու է առողջապահության ոլորտին, մի մասը՝ համավարակից առավելապես տուժած քաղաքացիների համար նախատեսված աջակցության ծրագրերին և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը: Եվս 456.500 եվրոյի չափով աջակցություն էլ ԵՄ-ի կողմից տրամադրվելու է ՀՀ գյուղատնտեսության ոլորտին:









































