Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքներով Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը նշեց, որ իր ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը երբևէ կասկածի տակ չի դրել Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը։
Այս մասին Հարությունյանն անդրադարձավ ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ և Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարություններին։
«Ազատ հայրենիք» կուսակցությունն այն ժամանակ դիմել է դատախազություն, որ, եթե հնարավոր է, փոփոխվի խափանման միջոցը։ Նաև ստորագրություններ են հավաքվել կուսակցության պատգամավորների կողմից։ Բայց ուզում եմ հայտարարել, որ մենք Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը երբևէ կասկածի տակ չենք դրել։ Կա Հայաստանում արդարադատության համակարգ, և հարցն իրենց որոշելիքն է»,- ասաց Հարությունյանը։











































