Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքների փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարեց, որ նախագիծը նոր հորիզոններ է բացում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:
Անդրադառնալով 2017 թվականին լրագրողական հետաքննությանը` պատգամավորը նշեց. «416 հազար դրամ աշխատավարձով 14.5 մլն դոլարի գույք ունենալու համար անհրաժեշտ է 1408 տարի: Այսինքն` այդ պաշտոնյան պետք է ծնված լիներ մ.թ. 612 թվականին ու ծնված օրվանից նշանակված լիներ այդ պաշտոնին»:
Արեն Մկրտչյանի խոսքով` հիմա աղմկում են ժամավճարով տարբեր քաղաքական գործիչ և տարավճարով ֆեյք աշխատողները, որոնք վախենում են, որ իրենց հովանավորները կզրկվեն թանկարժեք խաղալիքներից, իսկ իրենք` աշխատավարձից. «Դուք շարունակեք վախենալ, իսկ մենք նախագիծը կյանքի ենք կոչելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































