«Մենք քննարկում ենք այդ խնդիրը։ Փակագծեր շատ չբացեմ, նաև ԱԳՆ-ի հետ ենք այս խնդիրը քննարկել և աշխատում ենք այն ուղղությամբ, որ աշխարհին հասցնենք այն մեսիջը, որ անկախ կարգավիճակից, բայց կան մարդիկ, որոնք առողջության խնդիր ունեն։ Սա մարդկանց կյանքի, առողջության հարց է, և միջազգային հանրությունը խնդիր ունի չճանաչված պետությունների հարցով ընդհանրապես միասնական մոտեցում ունենալ և իմանալ՝ ինչ անել նման իրավիճակներում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով հարցին, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածները կորոնավիրուսի տվյալները ներկայացնող կայքում ներառված չեն։