ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կասկածում է, որ նոր կորոնավիրուսը կարող էր ստեղծվել լաբորատորիաներում և հակված է դրա բնական ծագման վարկածին, հայտարարել է Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին:
«Տարբեր լրատվամիջոցներում, բլոգներում բազմաթիվ լուրեր և շահարկումներ կան: Զարմանալի չէ, որ մենք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցինք այս հարցում և մենք բազմաթիվ հետախուզական տվյալներ ունեինք դա լրջորեն ուսումնասիրելու համար: Ես կասեի, որ այս պահին վիրուսի արհեստական ծագման մասին վարկածը համոզիչ չէ, փաստերը ցույց են տալիս բնական (ծագումը), բայց մենք հաստատ չգիտենք»,- ասել է Միլին մամուլի ասուլիսում:









































