Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Աֆղանստանում մահապատժի է ենթարկվել Թուրքիայի գծով «Ալ Քաիդա»-ի պատասխանատու Սերդալ Էրբաշը։
Քոնիայում (Իկոնիա) ծնված Էրբաշը 16 տարի առաջ մեկնել է Չեչնիա, սակայն «Կովկասյան էմիրություններ» խմբավորման հետ ունեցած տարաձայնությունների պատճառով լքել է այն և մեկնել Աֆղանստան՝ համալրելով «Ալ Քաիդա»-ի շարքերը և դառնալով Թուրքիայի գծով նրա պատասխանատուն։
«Էբուզեր» մականվամբ հայտնի Էրբալն այդ պաշտոնում սպանել է «Թալիբան» շարժման անդամ երկու ադրբեջանցիների, ինչի համար էլ շարժման շարիաթական դատարանը վճռել է մահապատժի ենթարկել նրան։ Վճռի ընդունումից հետո «Էբուզեր»-ը կախաղան է բարձրացվել։