Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Տնտեսական ճգնաժամի դեպքում Ռուսաստանի հայահոծ համայնքից մեծ հոսք է սպասվում. Զարեհ Սինանյան

«Մեր կառույցը անմասն չի մնացել կորոնավիրուսի հետևանքներից,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:- Մեր աշխատանքը յուրահատուկ է այն իմաստով, որ գործ ունենք արտերկրի հետ, Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր հայրենակիցների հետ: Ամռան ամիսներին սովորաբար մեր հայրենակիցներն են գալիս Հայաստան, մյուս ամիսներին ավելի շատ մենք ենք այցելում Սփյուռք: Ծրագրեր ենք մշակում, որպեսզի Սփյուռքը ներգրավվածություն ունենա Հայաստանի կյանքում, բայց այս մեկուսացման պայմաններում, երբ մեկուսացել ենք ամբողջ աշխարհից, որոշ ծրագրեր կհետաձգվեն, ստիպված ենք նոր մոտեցումներ որդեգրել, նոր ծրագրեր մշակել: Մենք պետք է ավելի օպտիմալ կերպով օգտագործենք մեր ռեսուրսները, քանի որ այսօրվա իրականությունը արմատականորեն տարբեր է երեկվա իրականությունից»:

«Ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, և հնարավոր է արտերկրում ապրող, բարձրագույն կրթություն ունեցող մեր շատ հայրենակիցներ անգործության խնդիր ունենան, և մենք կարող ենք համեմատաբար փոքր ռեսուրսներով այդ մարդկանց «առևանգել» և ներգրավել Հայաստանի կառավարման գործում: Մեր նախարարություններն ու գերատեսչությունները ավելի քան հարյուր թափուր տեղերի հայտ են ներկայացրել, որոնք ցանկություն ունեն համալրել դրսից եկած լավ մասնագետներով: «Ի գործ» ծրագիրը թիրախավորում է արտերկրում կրթություն ստացած, Սփյուռքը ներկայացնող մասնագետերին: Կասկածի ենթակա չէ այն խնդիրը, որ կադրերի լրջագույն խնդիր ունենք, այդ հարցը չի վիճարկվում, և մեր կառավարման համակարգում բարձրագույն կրթությամբ և լավ աշխատանքային էթիկա ունեցող մասնագետների ներգրավումը ժամանակի պահանջ է մեր պետության համար»,- նշեց Զարեհ Սինանյանը:

Նա նաև ընդգծեց, որ դիմադրություն գրեթե բոլոր օղակներում կա, բայց ավելի շատ միջին օղակներում է. «Մարդիկ սովորել են միշտ նույն ձևով աշխատել և հակառակվում են խնդիրները լուծելու, «այո» ասելու մոտեցումներ դրսևորողներին: Նոր գաղափարներով մարդիկ դիմադրության են հանդիպում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստան գալու միտումներ են նկատվում տարբեր ուղղություններից, Զարեհ Սինանյանը հավաստիացրեց, որ մինչ կորոնավիրուսի ճգնաժամի ի հայտ գալը մեծ հայրենադարձության հայեցակարգի աշխատանքներ էին իրականացվում. «Պետությունը տեսլական էր դարձրել 5 միլիոն բնակչություն ունենալը, և ներգաղթը պետք է լիներ դրա բաղադրիչ մասը… Առողջապահական այս ճգնաժամը ևս ստեղծել է մի իրավիճակ, երբ շուտով հնարավոր է ստիպված լինենք ընդունելու մեր հայրենակիցների մեծ հոսքերը: Տնտեսական ճգնաժամի դեպքում Ռուսաստանի հայահոծ համայնքից մեծ հոսք է սպասվում: Մենք պատրաստ ենք, թե ոչ, դա էլ հարց է, որովհետև մեր պետությունը նույնպես ենթարկվում է տնտեսական ցնցումների»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում