Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Չեմ կարծում, թե Աննա Դանիբեկյանին կփոխարինեն մեկ ուրիշով

Գրեթե մեկ ամիս է, ինչ տեղի չի ունենում 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի փոխեն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանքը։ Մարտի 17-ին դատարանը պետք է քննարկեր այդ միջնորդությունը, սակայն գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության պատճառով դատական նիստը չկայացավ։

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք հրապարակել են այն տեղեկությունը, որ դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության ժամկետը լրանում է ապրիլի 16-ին, և ապրիլի 17-ին նա պետք է ներկայանա աշխատանքի, եթե բժիշկը չերկարաձգի նրա ժամանակավոր անաշխատունակության ժամկետը։

Թե երբ կկայանա հերթական նիստը՝ Արման Խաչատրյանը պարզաբանեց, որ նիստի օրը որոշելը բացառապես դատավորի իրավասության շրջանակներում է։

Հետաքրքրվեցինք, թե ԲԴԽ-ն կապ հաստատե՞լ է Աննա Դանիբեկյանի հետ, տեղյա՞կ է նրա առողջական վիճակի մասին, ապրիլի 17-ին նա կներկայանա՞ աշխատանքի։

«Ես անձամբ կապ չեմ հաստատել, իմ իրավասություններից դա դուրս է։ Ունեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առկա տեղեկատվությունը, դատարանը վստահաբար կապ է ունեցել դատավորի հետ և տեղեկացված է նրա անաշխատունակության թերթիկի ժամկետի մասին»,- ասաց Արման Խաչատրյանը։

Փաստաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանից հետաքրքրվեցինք, թե որն է դատավորի՝ աշխատանքի չներկայանալու ողջամիտ ժամկետը, հնարավո՞ր է, որ անաշխատունակության պատճառով գործը մակագրվի այլ դատավորի, ինչը կարող է շահեկան լինել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի համար։

«Եթե լինում են խոչընդոտներ, որոնց պատճառով գործի քննությունը կարող է ձգձգվել, չկայանալ և այլն, ապա դատարանի նախագահի որոշմամբ՝ գործի քննությունը կարող է հանձնվել մեկ այլ դատավորի։ Այս դեպքում, սակայն, ամբողջ գործի քննությունը սկսվում է սկզբից։ Եթե դատավորը փոխվում է, գործի քննությունը սկսվում է նորից։ Չեմ կարծում, թե Դանիբեկյանին կփոխարինեն մեկ ուրիշով, նա հավանաբար կներկայանա աշխատանքի։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները շահագրգիռ մարդիկ են, որոնք մի փոքր բան են գտնում, որպեսզի վարկաբեկեն դատաքննությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Մարտի 1-ի գործով տուժողների փաստաբան, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, իր տեղեկություններով՝ դատավորը ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի։

«Եթե երկար ժամանակ դատավորը չներկայանա աշխատանքի, կարող է գործը մակագրվել այլ դատավորի, այդպես անվերջ չի կարող դատական նիստը հետաձգվել։ Այս առումով կա մտավախություն։ Աննա Դանիբեկյանը հասցրել է վեց ամսվա ընթացքում երկու միջնորդություն քննարկել։ Եթե գա նոր դատավոր, նա պետք է հասցնի բոլոր միջնորդությունները քննել։ Կարծում եմ՝ լուրջ խնդիր չկա, և դատավորը կարող է ներկայանալ աշխատանքի»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում