Ամերիկյան Texland Petroleum LP նավթային ընկերությունը դադարեցնում է նավթի արդյունահանումը բոլոր հորերում`պահանջարկի կտրուկ անկման պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Ընկերության նախագահ Ջիմ Ուիլկեսի խոսքով, Texland-ը Վաշինգթոնին դիմել է վարկ ստանալու համար, որպեսզի կարողանա աշխատավարձ վճարել 73 աշխատողների:
Բացի այդ, ապրիլին և մայիսին Continental Resources ընկերությունը մտադիր է նավթի արդյունահանումը կրճատել 30% -ով:
Պարբերականի տեղեկություններով Parsley Energy դադարեցրել է աշխատանքը 150 հորատանցքերում: Ընկերությունը նշել է, որ դրանց շահագործումը կորցրել է եկամտաբերությունը:
Մարտ ամսին խոշոր նավթային ընկերությունները, ներառյալ Exxon Mobil-ը և Royal Dutch Shell-ը, հայտարարել են, որ կրճատում են ծախսերը մոտ 50 միլիարդ դոլարով:











































