ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում չի քննարկվել, թե ով քանի հարց և ինչ հարց պետք է տա, նման հարց չի կարո դրվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ արդեն հրահանգավորվել են հանձնաժողովում Սերժ Սարգսյանին ով պետք է ավելի շատ հարց տա, ով պետք է լռի:
«Բայց հարցերի շրջանակը կառուցվում է այն տեղեկատվության հիման վրա, որոը մենք հավաքել ենք այս ամսիների ընթացքում: Մենք կարող էինք Սերժ Սարգսյանին կանչել, ենթադրենք, 7 ամիս առաջ, բայց այն ժամանակ մենք չէինք տա այն հարցերը, որոնք կտանք հիմա: Ամեն մեիկն կանչելու ժամանակը որոշվում է ըստ մեր տնօրինած տեղեկատվության: Մենք չենք կարող ֆիլմեր հանել, քանի դեռ չենք տիրապետում այդ տեղեկատվությանը»,-ասաց Քոչարյանը:








































